Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Էպոսյան օրեր» փառատոնը` մարզերում

«Էպոսյան օրեր» փառատոնը` մարզերում
21.05.2016 | 00:40

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ 2011 թվականից անցկացվում է «Սասնա ծռեր» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» ամենամյա հանրապետական փառատոնը:

Այս տարի` փառատոնի ծրագրի համալիր միջոցառումների շրջանակում կանցկացվեն էպոսասացության և «Ես և էպոսը» խորագրով դպրոցական շարադրությունների մրցույթներ, որոնց մարզային փուլերի հաղթողները կմասնակցեն եզրափակիչ փուլերին: Էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա օգոստոսի 4-5-ը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի մշակույթի տանը, իսկ շարադրությունների մրցույթը՝ սեպտեմբերի 21-ին, Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու անվան դպրոցում:
Ավանդույթի համաձայն՝ փառատոնի շրջանակում կկայանա նաև թեմատիկ գիտաժողով, որը կհամախմբի հանրապետության գիտական ներուժը: Հաշվի առնելով, որ այս տարի լրանում է Հայաստանի հանրապետության անկախության 25-ամյակը՝ գիտաժողովը կանցկացվիվի «Հայ ժողովրդական էպոսը և նրա ազդեցությունը անկախության կերտման և նոր հասարակության ձևավորման գործում» խորագրի ներքո:


Փառատոնի ծրագրի մաս կկազմեն նաև «Սասունցի Դավիթ էպոսի ոգեղենությունը հայոց բանակում» թեմայով դասախոսությունները, որոնք կանցկացվեն ՀՀ Տավուշի և Սյունիքի մարզերի սահմանամերձ զորամասերում՝ հանրապետության ճանաչված բանագետների և ազգագրագետների մասնակցությամբ:
Ծրագրի շրջանակում՝ Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կկայանա գեղարվեստի դպրոցների սաների և անհատ ստեղծագործողների մրցույթ՝ էպոսյան թեմաներով:
Փառատոնի եզրափակիչ միջոցառումը կկայանա 2016 թվականի հոկտեմբերի 2-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան համայնքում:
«Էպոսյան օրեր» ամենամյա փառատոնը միտված է հայկական բանահյուսական ժառանգության հանրահռչակմանը, մատաղ սերնդի ազգային ոգով դաստիարակությանն ու հայրենասիրական կրթությանը:


Հավելենք նաև, որ «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» ՀՀ հայտը 2012 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Դիտվել է՝ 774

Մեկնաբանություններ